Ընտրացանկ
Ազդագիր
Ամերիկացի խոհարարները հետաքրքրված են արցախյան խոհանոցով

     ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը  հանդիպեց  Արցախ ժամանած հյուրերի՝ <Թումո> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի և  ամերիկացի մասնագետ խոհարարների հետ:

   Ամերիկացի խոհարարները հետաքրքրված են հայկական և արցախյան խոհանոցով, նպատակ ունեն հայկական խոհանոցի վերաբերլյալ գիրք հրատարակել: Նախարար Սերգեյ Շահվերդյանը ողջունեց նախաձեռնությունը՝ նշելով, որ հայկական ավանդական խոհանոցը մեր մշակույթի և ազգային ավանդույթների կարևոր մասն է կազմում: Հայաստանն ու Արցախը գաստրոտուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունեն, իսկ այս նախաձեռնությունը ևս մեկ հնարավորություն է հանրահռչակելու հայկական խոհարարական մշակույթը:  Նախարարը ծրագրի իրականացմանը նպաստելու աջակցություն ու պատրաստակամություն հայտնեց:

    Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև <Թումո> կենտրոնի հետ համագործակցության ուղղություններ և կոնկրետ ծրագրեր:

Վերջին հայտարարություններ