Ընտրացանկ
Ազդագիր
Հայտնի են ԱՀ զբոսաշրջության ոլորտի 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները

   Արցախի զբոսաշրջության բնագավառում գրեթե բոլոր ուղղություններով զարգացման բարձր ցուցանիշներ են գրանցվում: Այդ մասին են վկայում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության տվյալները:

   ԱՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, Արցախ ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 40 տոկոսով՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:  

   Օտարերկրյա զբոսաշրջիկները առավել հաճախ դիմել են Ստեփանակերտի և Շուշի քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ՝ խորհրդատվական աջակցության համար. կենտրոններ այցելությունների թիվը աճել է գրեթե 70 տոկոսով:

   Հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտի զարգացման նպատակով պետական բյուջեի և միջազգային դոնորների կողմից կատարվել է 40 միլիոն ՀՀ դրամի ներդրում:

 

Վերջին հայտարարություններ