Ընտրացանկ
Ազդագիր
Արցախցի պատանու հաղթական շեփորը հնչեց Բուլղարիայում

ԱՀ մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն  ընդունեց շնորհաշատ պատանի շեփորահար Արսեն Սաֆարյանին, ով նոյեմբերի 6-10 Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում կայացած երիտասարդ շեփորահարների 9-րդ միջազգային մրցույթում արժանապատվորեն ներկայացրել է Արցախը: Արսենն իր տարիքային խմբում գրավել է առաջին տեղը, և, որ առավել ուրախալի է, արժանացել մրցույթի հեղինակավոր ժյուրիի հատուկ մրցանակին՝ վիրտուոզ կատարման համար:

Սերգեյ Շահվերդյանը կարևորեց արվեստի փոքրիկ դեսպանների մասնակցությունը միջազգային տարբեր մրցույթներում ու փառատոներում: Նա հավաստիացրեց, որ նախարարությունն աջակցել է ու պատրաստ է այսուհետ ևս կանգնել արցախցի տաղանդավոր պատանիների կողքին: Նախարարը համոզմունք հայտնեց, որ այս նվաճումը Արսենի համար նոր հաղթանակների միայն սկիզբն է: 

Վերջին հայտարարություններ