Ընտրացանկ
Ազդագիր
«Գորգարվեստ» և «Իմ տոհմը» մրցույթների արդյունքներն ամփոփված են

Նոյեմբերի 13-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունում  ամփոփվեցին «Գորգարվեստ» և«Իմ տոհմը» մրցույթների արդյունքները:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն իրականացնում է ոչ նյութական մշակութային ժառանգության  պահպանմանն ուղղված քաղաքականություն, որի շրջանակում արդեն երրորդ անգամ անցկացվում է հանրապետական մրցույթ՝ «Գորգարվեստ» և «Իմ տոհմը» անվանակարգերով:

Կարևորելով  նման մրցույթների կազմակերպումը՝ նախարար Սերգեյ Շահվերդյանը հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ այս ձևով հաջորդ սերունդներին են փոխանցվում ազգային մշակույթն ամբողջացնող կարևորագույն  տարրեր՝ գորգագործության , ասեղնագործության ավանդույթներ, իսկ սեփական տոհմի պատմության ուսումնասիրությունն ամուր կապում է  նախնիներին ու ապագա սերնդին՝ թույլ չտալով վերջիններիս հեռանալ արմատներից:

Մրցույթին ներկայացված գործերը քննեց մասնագիտական հանձնախումբը և որոշեց լավագույններին.

-         «Իմ տոհմը» անվանակարգում խրախուսական մրցանակների են արժանացել Յուրի Բեգլարյանը և Սուրեն Բաբայանը ,

-        «Ասեղնագործություն» անվանակարգում առաջինը Անահիտ Մելքումյանն է,

-         «Կարպետ»  անվանակարգում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Սվետլանա Խաչատրյանը,

-         «Գորգ»  անվանակարգում առաջին մրցանակային տեղը Ռիտա Ավանեսյանինն է:

Վերջին հայտարարություններ