Ընտրացանկ
Ազդագիր
Սոցիալական ձեռնարկատիրություն. նոր գիտելիքներ ու հմտություններ

    Նոյեմբերի 8-ից 10-ը մի խումբ երիտասարդներ հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ կրթության ձևաչափում ծանոթանալ ոցիալական ձեռնարկատիրության՝ որպես գործարարության նոր մոդելի առանձնահատկություններին, հեռանկարներին ու խնդիրներին: Եռօրյա դասընթացի միջոցով կրթության փորձագետ, դասընթացավար Արեգ Թադևոսյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության արդյունավետությունը համայնքների զարգացման գործընթացում, դասընթացի մասնակիցների հետ  կիսվեց  այս ոլորտում կուտակած  միջազգային փորձով , ծանոթացրեց  մեր իրականությունում այն կիրառելու  մեխանիզմներին:

     Ծրագրի նախաձեռնողն ու աջակիցը  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն է: <Ոչ ֆորմալ կրթության> ծրագրի շրջանակում դասընթացները շարունակական են լինելու՝ ներառելով արդիական ու պահանջված թեմաներ և ոլորտներ:

Վերջին հայտարարություններ