Ընտրացանկ
Ազդագիր
Հերթական դասընթացը՝ <Ոչ ֆորմալ կրթության> ծրագրի շրջանակում

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը <<Ոչ ֆորմալ կրթության>> ծրագրի շրջանակում իրականացնում է հերթական դասընթացը: Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնելու սոցիալական ձեռնարկատիրության գաղափարի, այս հայեցակարգի հիմնական տարրերի հետ, ինչպես նաեւ ստեղծել հնարավորություն քննարկելու այս մոդելի ներուժը համայնքային զարգացման գործընթացների ոլորտում:Դասընթացը կվարի կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը: Դասընթացը տեղի կունենա Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում:Դասընթացի օրերն ու թեմաները՝

8.11.2017 ժ. 15:00-18:00

Ա. Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը եւ նրա տեղը արդի հասարակարգում

Բ. Սոցիալական ձեռնարկատիրոջ կերպարը եւ այս գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ունակությունները

9.11.2017 ժ. 15:00-18:00

Ա. Սոցիալական նորարարությունը ձեռնարկատիրության մեջ՝ ՍՁ գաղափարների մշակում

Բ. Գործնական աշխատանք՝ սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային խնդիրների լուծման համար(մեկ ժամ)

10.11. 2017 ժ. 15:00-18:00

Ա. Սոցիալական ազդեցություն՝ պլանավորում, չափում եւ ներկայացում

Բ. Պրակտիկ աշխատանք՝ Ազդեցության չափման պլանավորում

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 047732073 կամ 097178085

Վերջին հայտարարություններ