Ընտրացանկ
Ազդագիր
Կայացավ «Հոկտեմբերյան հեղաշրջման դասերը» խորագրով քննարկում

    ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին Շուշիում՝ Կերպարվեստի պետական թանգարանում տեղի ունեցավ «Հոկտեմբերյան հեղաշրջման դասերը»  խորագրով քննարկում, որին ներկա էին պատմաբաններ, հոգևորական, քաղաքական- հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ ու երիտասարդներ:

      Ծավալվեց բավական ակտիվ քննարկում՝ սուբյեկտիվ վերլուծություններով ու հակասական դիրքորոշումներով: Քննարկմանը ներկա էր նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Նա ողջունեց  նախաձեռնությունը, որը միտված է մտահոգող հարցերի ու խնդիրների քննարկաման համար բաց  հարթակ ստեղծելուն, և հույս հայտնեց, որ այն շարունակական ու արդյունավետ կլինի:

    Քննարկման տեսագրված տարբերակը կարող եք դիտել Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

Վերջին հայտարարություններ