Ընտրացանկ
Ազդագիր
Պարգևատրում ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունում

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը նոյեմբերի 2-ին ընդունեց ՀՀ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ Արսեն Ավետիսյանին և Հայկ Անտոնյանին, ովքեր Արցախում էին Պաշտպանության Բանակի զորամասերում համերգներով հանդես գալու ծրագրով: Նախարարը կարևորեց զինծառայողների բանակային առօրյայում մշակութային իրադարձությունների առատությունը և հյուրերի ջանքերն այդ ուղղությամբ: Երևանի «Արմենիա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Հայկ Անտոնյանն արժանացավ «Պարի բնագավառում բարձր կատարողական և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու, այն արժանավայել մատուցելու և պարարվեստի ոլորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար» շնորհակալագրի, իսկ Արսեն Ավետիսյանը՝ «Երկու հայկական պետությունների մայրաքաղաքների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար» պատվոգրի:

Նախարարի կողմից շնորհակալագրերի արժանացան նաև Հ. Թադևոսյան պարային ակադեմիայի տնօրեն Արմեն Մանուկյանն ու «Վանք» մշակույթի կենտրոնի տնօրեն Էդգար Դանիելյանը՝ «Երկու հայկական պետությունների մայրաքաղաքների  միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղությամբ իրականացվող մի շարք միջոցառումների կազմակերպման համար»:

 

Վերջին հայտարարություններ