Ընտրացանկ
Ազդագիր
Հանդիպում Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդիպել է հոկտեմբերի 28-ից 29-ը Ստեփանակերտում կայացած Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ: Նախարարը բարձր է գնահատում նման միջոցառումների կազմակերպումն ընդհանրապես և մասնավորապես դրանց անցկացումն Արցախում /Հայաստան աշխարհի Արցախ անկյունում/:

Նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդգծեց տեղեկացված ու գործունյա երիտասարդների ճիշտ դերակատարության արդյունավետությունը պետության ու հասարկության զարգացման գործընթացում: Նա նաև համոզմունք հայտեց, որ նման ձեռնարկների շարունակականությունը կխթանի երկու հայկական հանրապետությունների հասարական ու քաղաքական կյանքում երիտասարդության առավել ակտիվ ու ընդգրկուն մասնակցությանը:

Վերջին հայտարարություններ