Ընտրացանկ
Ազդագիր
Կոմիտասի քառյակը հյուրընկալվել է Արցախի մշակույթի բնագավառի պատասխանատուների մոտ

Հերթական այցով Արցախում գտնվող ու արցախյան հասարակության սերը վայելող Կոմիտասի անվան ազգային  քառյակի երաժիշտներին  այսօր ընդունեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշեց, որ Կոմիտասի անվան քառյակի կատարումները՝ ամբողջությամբ ներծծված լինելով ազգային երաժշտութամբ, ունկնդրին ամուր կապում են հայկական երաժշտական արմատներին: Սերգեյ Շահվերդյանը կարևորեց  Քառյակի՝  Արցախի հետ ունեցած կայուն համագործակցությունը և արցախյան հանդիսատեսին գրագետ ու բարձրորակ երաժշտությանը  հաղորդակից դարձնելու պարբերական հնարավորությունները:

Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց արցախցի փոքրիկ երաժիշտների հետ պարբերաբար վարպետաց դասեր կազմակերպելու անհրաժեշտության մասին: Նա նաև կարևորեց ուսման ու կատարելագործման նպատակով Արցախից մեկնած երիտասարդ երաժիշտներին հետ վերադարձնելու փաստը, որին ի պատասխան նախարար Սերգեյ Շահվերդյանը հավաստացրեց, որ այդ ուղղությամբ տարվել ու տարվում են լուրջ աշխատանքներ:

 

 

 

 

Վերջին հայտարարություններ