Ընտրացանկ
Ազդագիր
Հանդիպում հայ և օտարերկրյա քարանձավագետների հետ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից ճանաչողական այցով Արցախ ժամանած քարանձավագետների պատվիրակությանը` ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Ս. Շահվերդյանին են ներկայացվել նախորդ այցի ընթացքում Քաշաթաղի շրջանի քարանձավների ուսումնասիրության արդյունքները, միջազգային գիտական հանդեսում Արցախի քարանձավային հուշարձանների վերաբերյալ տպագրված հոդվածներ, մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության խորացման, ինչպես նաև տվյալ բնագավառում առաջնահերթ ծրագրերի իրականացման մասին:

Նախարար Շահվերդյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Արցախի քարանձավային հուշարձանների պահպանության բնագավառը, ինչպես նաև ընդգծել սպելեոլոգների հետ համագործակցության կարևորությունը՝ բնական և ձեռակերտ հուշարձանների պահպանման և դրանք անվնաս վիճակում հետագա սերունդների փոխանցման գործում:

Վերջին հայտարարություններ