Ընտրացանկ
Ազդագիր
Հանդիպում «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ

ԱՀ մշակույթի երիտասարության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը  սեպտեբմերի 29-ին հանդիպում է ունեցել  «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ: Նախարարության շենքում կազմակերպված հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել տեղում մասնագետների վերապատրաստման, զբոսաշրջավայրերի կառավարման և փորձի փոխանակման կապակցությամբ:

Ս. Շահվերդյանը ընդգծել է Ֆրանսիայում Արցախի  մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ տարբեր մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Նշենք, որ ըստ ծագման երկրների վիճակագրական տվյալների, 2016 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակով Ֆրանսիան չորրորդ հորիզոնականում է:

Վերջին հայտարարություններ