Ընտրացանկ
Ազդագիր
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի ուղերձը` Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված

Հարգելի՛ բարեկամներ,

Որպես միջազգային զբոսաշրջության մեծ համայնքի մի մաս՝ Արցախում այսօր նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին զբոսաշրջության բնագավառն Արցախում դարձել է տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը՝ խթանելով մշակույթի, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Ամենահամեստ հաշվարկներով միայն 2016 թվականին զբոսաշրջության բնագավառի ներդրումը տնտեսության մեջ կազմել է 6 միլիարդ ՀՀ դրամ:

Բնագավառի զարգացման տեմպերը թույլ են տալիս մեզ պնդելու, որ ամենամոտ ապագայում Արցախը տեսնելու ենք որպես զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն՝ զարգացած ենթակառուցվածքներով, սպասարկման բնագավառի որակական փոփոխություններով ու բարձրակարգ մասնագետներով:

2017 թվականը հռչակված է որպես կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի, ինչը բացառիկ հնարավորություն է բոլորիս համար հասկանալու զբոսաշրջության դերը ոչ միայն մեր երկրի, այլ համայն մարդկության զարգացման, միջմշակութային կապերի ամրապնդման, խաղաղության ապահովման և բարեկեցության գործում:

Շնորհավոր բոլորիս Զբոսաշրջության համաշխարհային օրը:

 

 

 

 

Վերջին հայտարարություններ