Ընտրացանկ
Ազդագիր
«Դու ինչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում արցախցի երեխաները նոր երաժշտական գործիքներ ստացան

Սեպտեմբերի 26-ին, «Դու ինչ ես անում Արցախի համար» ՀՀ սփյուռքի նախարարության նախագծի շրջանակներում Արցախի մի շարք արվեստի ու երաժշտական դպրոցներ համալրվեցին երաժշտական գործիքներով: 160  միավոր տարբեր գործիքներ ձեռք են բերվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի  կազմակերպված դրամահավաքի միջոցով: Մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանի խոսքով «Դու ինչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում 10 համերգ է կազմակերպվել Հարավային Ամերիկայի տարբեր քաղաքներում: Նպատակն էր տարածել  հայկական մշակույթը, ճանաչելի դարձնել Արցախը և դրա հետ մեկտեղ դրամահավաք կազմակերպել`մոտ 1 տարի առաջ հայտարարված շարժմանը միանալու համար: 

Երեք  դաշնամուրից մեկը տրամադրվել է Քաշաթաղի շրջանի  Իշխանաձոր համայնքին, երկուսը` Ստեփանակերտի N 4 մանկապարտեզին, մյուս գործիքները հանձնվել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը`հանրապետությունում գործող արվեստի, երաժշտական դպրոցներին և երաժշտական քոլեջին տրամադրելու համար: 

Վերջին հայտարարություններ