Ընտրացանկ
Ազդագիր
Արցախի ձայնը լավագույնն է. Էռնա Միրը (Միրզոյանը) «Նոր ալիք» 2017-ի հաղթողն է

Սոչիում կայացած «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մեր համերկրացի Էռնա Միրը (Միրզոյանը) 362 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ այն կիսելով Ուզբեկստանի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ:

Մրցութային առաջին իսկ օրվանից Էռնան իր հմայքով, տաղանդով ու կենսախնդությամբ  կարողացել է գերել հանդիսատեսի և հեղինակավոր ժյուրիի սրտերը՝ կատարելով Բրունո Մարսի 24K Magic ստեղծագործությունը: Երկրորդ օրը  Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես է եկել Անատոլի Դնեպրովի «Аремния моя» երգով՝ նոր գործիքավորմամբ:Վերջին մրցութային օրը 120 միավոր է վաստակել Voice of Artsakh խմբի երաժիշտ Արտյոմ Վալտերի և նույն խմբի ավագ սերնդի երգչուհի Սարինեի երգով: Նշանակալի այս իրադարձությունը նաև «Արցախի ձայն» երաժշտական  նախագծի, հաղթանակն է՝ հերթականը (պրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյան): 2010թ.-ին «Արցախի ձայն»  խմբի սան Վլադիմիր Արզումանյանը դարձավ «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող: 2016թ.-ին «Մանկական Նոր Ալիք»- ում Միքայել Գրիգորյանն  զբաղեցրեց  երկրորդ  մրցանակային տեղը:

«Նոր ալիք» միջազգային մրցույթում այս տարի  Հայաստանը  ներկայացված էր 2 մասնակցով Էռնա Միրն (Միրզոյան) ու Սյուզաննա Մելքոնյանը: Վերջինս, մրցույթում հավաքելով 357 միավոր, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

«Նոր ալիք»-ը (New Wave, Новая Волна) ամենամյա միջազգային մրցույթ է: Առաջին մրցույթը տեղի է ունեցել  2002 թվականին Յուրմալայում (Լատվիա): Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին: 

Վերջին հայտարարություններ