Ընտրացանկ
Ազդագիր
«Դիզակի գույները». Հադրութում մեկնարկել է առաջին նկարչական սիմպոզումը

Սեպտեմբերի 11-ին Հադրութ քաղաքում մեկնարկել է «Դիզակի գույները» խորագրով առաջին նկարչական սիմպոզիումը, որին մասնակցում են 10 նկարիչ՝ Հայաստանից ու Արցախից: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը կարևորել է նման մշակութային միջոցառումների անցկացումը, ինչը անմիջական շփումների հնարավորություն է տալիս, նաև՝ Արցախի հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությունն է ճանաչելի դարձնում: 

Ներկաներին ողջունել են նաև  «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն Լուսինե Գասպարյանը, Մոսկվայի «Ժամ» ամսագրի խմբագրի տեղակալ Վլադիմիր Պետունցը և հույս հայտնել, որ նման միջոցառումներով նաև Հադրութի մշակութային կյանքը կաշխուժանա: Սիմպոզիումի փակման արարողությունը տեղի կունենա  սեպտեմբերի 16-ին Տողի մելիքական ապարանքում անցկացվելիք գինու արցախյան չորրորդ փառատոնի շրջանակներում:

«Դիզակի գույները» նկարչական առաջին սիմպոզիումի կազմակերպմանն աջակցել են ԱՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարությունը, Հադրութի շրջվարչակազմը, «Արարատ» հիմնադրամը, «Կատարո» գինու գործարանի տնօրինությունը և մոսկովյան «Ժամ» ամսագիրը: 

Վերջին հայտարարություններ