Ընտրացանկ
Ազդագիր
Տոնական համերգ՝Վերածննդի հրապարակում

Սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ հռչակման օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով՝ Ստեփանակերտի պատմական հրապարակում:

Ինքնիշխան պետության ստեղծման պատմական որոշում, հզոր բանակ, հաղթանակներ ու Արցախ-Հայաստան-Սփյուք եռամիասնություն՝համերգի հիմնական շեշտադրումներն իրենց  ոգեղեն կատարումներով ներկայացրին Արցախի և Հայաստանի արվեստի  գործիչներն ու  մշակութային  կոլեկտիվները (Պողոս Աբելյան, Գևորգ Հաճյան , Լիլիթ Ավանեսյան, Տաթևիկ Բալայան, Վարդան Բադալյան, Արսեն Գրիգորյան /Մրրո/, Ռուսլան Էլյազյան, Գրիգոր Կյոկչյան, Լեյլա Սարիբեկյան, «Արցախի ձայներ» /Միքայել Գրիգորյան/,  Սոնա Ռուբենյան,  Անդրեյ Միրզոյան, Անդրե, Համլետ Գևորգյան, Ստեփանակերտի ՄՊՍԿ, Արցախի պարի պետական համույթ, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարիպետական համույթ, Ստեփանակերտիմշակույթիտուն, Գյուրջյանիանվանարվեստիդպրոց):

Համերգի պատվավոր հյուրը հայ ժողովրդի մեծ բարեկամ, ամերիկացի ճանաչված երաժիշտ Դանիել Դեքերն էր: Տոնական համերգն ավարտվեց հրավառությամբ: 

Վերջին հայտարարություններ