Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիում բացվել է հայր և որդի Գրիգորյանների ցուցահանդեսը

Օգոստոսի 31-ին, Հանրապետության հռչակման տոնի նախօրեին, ԱՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարության աջակցությամբ  Շուշիի արվեստի կենտրոնում բացվեց մոսկվաբնակ գեղանկարիչներ հայր և որդի Գրիգորյանների  ցուցահանդեսը:Հոր և որդու  միջև ստեղծագործական երկխոսությունը շարունակվում է երկար տարիներ, նրանք միասին ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, բայց Արցախում՝ առաջին անգամ: Գեղանկարների միջոցով ներդաշնակ զրույց է ծավալվում  երկու տարբեր սերունդների ու տարբեր մտածողությամբ  արվեստագետների միջև՝աշխարհի, հայրենիքի, բնության մասին: Ճանաչված նկարիչները խոստովանեցին, որ  նաև հայրենիքն է իրենց ներշնչանքի աղբյուրը և միշտ ցանկություն կա արդյունքը ցույց տալ նրանց, ովքեր աղբյուրն են իրենց  հույզերի ու ներշնչանքի: Ցուցահանդեսին կրտսեր Յուրի Գրիգորյանը ներկայացել է «Շղթայվածներ և կապվածներ» շարքից 13 կտավով,որից  6-ը հատուկ  արցախյան ցուցահանդեսի համար է  ստեղծվել:

Ցուցահանդեսին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Գրիգորյանների արվեստի երկրպագուներ, հյուրեր՝ Հայաստանից ու արտերկրից:

 Հայր և որդի Գրիգորյանների ցուցահանդեսը Շուշիի արվեստի կենտրոնում  կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: 

 

Վերջին հայտարարություններ