Ընտրացանկ
Ազդագիր
Երիտֆորում 2017
Օգոստոսի 12-ին՝ երիտասարդության  միջազգային օրը, ԱՀ Ավետարանոց գյուղում մեկնարկեց Երիտֆորում 2017-ը: Հանրապետության ներուժը բացահայտող այս միջոցառումն ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է արդեն 5-րդ անգամ: Մայրաքաղաքի և համայնքների 18-30 տարեկան մի խումբ երիտասարդներ  մեկ անգամ ևս հնարավորություն ունեցան Արցախի գեղատեսիլ բնության գրկում, հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող Ավետարանոցում  համախմբվելու երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ: 
 Առաջին օրը ֆորումի մասնակիցներին ողջունեց  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:  
Եռօրյա ծրագիրը կյանքի կոչվեց ամբողջությամբ. դասախոսություններ, ժամանցային միջոցառումներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ պաշտոնյաների և տարբեր մասնագետների հետ, այցելություն Ղևոնդաց վանք: Այս տարվա նորույթը, թերևս, «Դարձնենք մեր համայնքը տուրիստական կենտրոն» թեմայով դասախոսությունն էր, որը վարում էր «Time land» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը։ 
ԱՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանի համոզմամբ՝ նման ձևաչափով  «Երիտֆորումը»  նպաստում է երիտասարդների  համագործակցության ընդլայնմանը, նաև  փոխշփումների  արդյունավետ հարթակ է դառնում, ինչն  էլ  նորանոր ձեռնարկներ, գաղափարներ է ի հայտ բերում: 
 «Երիտֆորում 2017»-ի եռօրյա ծրագիրն ավարտվեց օգոստոսի 14-ին: 
 
Վերջին հայտարարություններ