Ընտրացանկ
Ազդագիր
Ջազի օրեր Արցախում
 
Օգոստոսի 9-10-ն  Արցախում  առաջին անգամ տեղի ունեցավ  միջազգային ջազային փառատոն՝ «Ջազի օրեր Արցախում» խորագրով: Նախագիծը կյանքի է կոչվել ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու ճանաչված երաժիշտ, մեր հայրենակից Արտյոմ Լալայանի նախաձեռնությամբ և «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի աջակցությամբ:
  2 օր շարունակ Ստեփանակերտն ու նրա հյուրերը վայելեցին   ջազային  լավագույն մեղեդիներ՝ Արցախի պետական ջազ նվագախմբի  /գեղ.ղեկավար՝ Տիգրան Լալայան/,  Րեփրայզ Բենդի /գեղ.ղեկավար՝ Խաչատուր Սահակյան, ՀՀ/, Ամարաս կվինտետի  /գեղ.ղեկավար՝ Արտյոմ Լալայան, ՌԴ/  և    Գանկ Գրուվ Բենդի /գեղ. ղեկավար՝ Էլոյ Ակիֆեվա, Բենին, Արևմտյան Աֆրիկա/ կատարմամբ: 
Ջազային տոնին մասնակցում էր Մոսկվայի Ջազ Արտ ակումբի նախագահ  Ալեքսանդր Էյդելմանը, ով և վարում էր ջազային երեկոները: 
Ջազի օրերին հետևում էր նաև   հանրաճանաչ ֆոտոնկարիչ Պավել  Կորբուտը: Վերջինիս ֆոտոխցիկն արդեն իսկ արձանագրել է աշխարհի լավագույն  ջազ փառատոններն ու ջազային կատարողներին, նրա գործերը բազմաթիվ անգամ լավագույնն են ճանաչվել  տարբեր մրցույթ-փառատոններում:  Կորբուտի լուսանկարների միջոցով արցախյան ջազ ակնթարթները նույնպես շուտով հասանելի կլինեն աշխարհին:  
 

 

Վերջին հայտարարություններ