Ընտրացանկ
Ազդագիր
Միշտ արդիական՝«Տերտերյանի ժամանակը»

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին, «Տերտերյանի ժամանակը» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտում ու  Շուշիում տեղի են ունեցել համերգներ՝նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան տարեդարձին: Դասական երաժշտության  զարգացմանն  ու տարածմանը նպաստող մշակութային այս ծրագիրն Արցախում  կյանքի է կոչվել Սանկտ Պետերբուրգի «Մշակույթ և ապագա» հիմնադրամի ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում համերգը  տեղի է  ունեցել «Երիտասարդ կոմպոզիտորների նվիրումը դասականների», իսկ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում՝«21-րդ դարի երիտասարդ կոմպոզիտորներ» խորագրերով:

«Տերտերյանի ժամանակը» փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այս տարի երաժշտական միջոցառման մեկնարկը տրվել է հուլիսի 20-ին Երևանում՝ Ա.Խաչատրյանի անվան տուն-թանգարանում: Փառատոնի կազմակերպիչ, երաժշտագետ Նարինե Ավետիսյանի խոսքով՝ նման ձևաչափով  փառատոնի նպատակն է Տերտերյանի արվեստի միջոցով  ճանապարհ հարթել երիտասարդ կոմպոզիտորների համար: Արցախյան համերգներում ներգրավված էին նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արցախցի շնորհալի ուսանողները: 

Վերջին հայտարարություններ