Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիում մեկնարկում է քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը

Ս.թ. հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կմեկնարկի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության հինգերորդ միջազգային սիմպոզիումը:

Արդեն ավանդական դարձած Շուշիի քանդակագործության սիմպոզիումը միջազգային համագործակցության մշակութային ու մասնագիտական երկխոսության և ստեղծագործական ոգեշնչման հարթակ է արվեստագետների համար:

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության հինգերորդ միջազգային սիմպոզիումին կմասնակցեն 10 քանդակագործներ 5 երկրներից:

Սիմպոզիումի կազմակերպիչներն են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Ապագա սերունդների հիմնադրամը»-ը:

Սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները կտեղադրվեն Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ում:

2011 թվականից ի հիշատակ շուշեցի մեծ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի, Շուշիում իրականացվել են «Հակոբ Գյուրջյան» քանդկագործության չորս սիմպոզիումները, որոնց մասնակցել են քանդակագործներ Իտալիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելոռուսից, Հայաստանից և Արցախից:

Անցկացված չորս սիմպոզիումների ընթացքում հայ և օտարերկրացի քանդակագործներըկերտել են հիսուներկու քանդակ, որոնք ցուցադրության են ներկայացված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակի պուրակ»-ում, տեղադրված են քաղաքի տարբեր վայրերերում, Ստեփանակերտում:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն:

Վերջին հայտարարություններ