Ընտրացանկ
Ազդագիր
Արցախի ձայները նոր բեմեր են նվաճում

 Հունիսի 22-ից 26-ը ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես է եկել  «Արցախի ձայներ» նախագիծը՝ հիմնադիր-ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ: Քյոլնում, ողջունելով ներկաներին, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, մասնավորապես նշել է, որ ներկայացված համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակությանը փոխանցելու համար:

Արցախի ձայներն իրենց բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացան գերմանահայության և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին:

«Արցախի Ձայներ» նախագծի համերգային շրջագայությունը Եվրոպայում  շարունակվում է. չեն ուշանա նաև նոր ձեռքբերումները: 

Վերջին հայտարարություններ