Ընտրացանկ
Ազդագիր
Ազգային պարերի բաց դաս

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով  ու «Արցախ» ազգագրական պարերի համույթի  նախաձեռնությամբ  հերթական անգամ Ստեփանակերտում էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Հունիսի 7-ին Ստեփանակերտի օղակաձև պուրակում անցկացվել է ազգային պարերի բաց դաս, որն ուղեկցվել է Գագիկ Գինոսյանի  բացատրական խոսքով՝ կապված ազգային պարերի ծագումնաբանության, պարաքայլերի հմտությունների և այլ հարցերի հետ: Միջոցառմանը ներկա մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով, նման միջոցառումները, որ նպաստում են  հայոց ազգային երգ ու պարի իմացությանն ու կիրառությանը, պարբերական բնույթ են կրելու: 

Վերջին հայտարարություններ