Ընտրացանկ
Ազդագիր
«Պատանի բնագետ» ՝բռեյն-ռինգ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում

Մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվա  նշանավորման ծրագրի շրջանակներում, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում կայացել է «Պատանի բնագետ»  խորագրով  բռեյն-ռինգ: «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության  համատեղ միջոցառման նպատակը թանգարան-դպրոց կապի ամրապնդումն է և թանգարան այցելությամբ երեխաների գիտելիքների ամրապնդումը:

Մինչ խաղի մեկնարկը  դպրոցականներն այցելել են Շուշիի երկարաբանական և պատմության թանգարաններ:

«Պատանի բնագետ»  խորագրով  հանրապետական բռեյն-ռինգ   երկրորդ անգամ  է կազմակերպվում: Մասնակիցներին  ողջունել և լավ սովորելու հորդոր է արել «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի  հիմնադիր  Գրիգորի Գաբրիելյանցը:

30 հարց ու պատասխանից հետո հայտնի դարձան հաղթողները. մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար  Ստեփանակերտի «Վարարակն» ,  Մարտակերտի  «Ջրաբերդ»  և Շուշիի «Օլիմպ» թիմերն են: Մասնակիցները  պարգևատրվել են նախարարության պատվոգրերով և  «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի  նվերներով: Դպրոցականները հիմնադրամից նաև ուղեգրեր են ստացել՝դեպի Պատարայի ամառային ճամբար:

Խաղի ընթացքին հետևել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...