Ընտրացանկ
Ազդագիր
Հսկան ժամանեց Արցախ

Մայիսի 13-ին  Ստեփանակերտի Ստ.Շահումյանի անվան օղակաձև պուրակում կայացավ Նարինե Աբգարյանի և Արմեն Վաթյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել»  մանկական գրքի շնորհանդեսը:  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կայացած միջոցառմանը ներկա էին նաև հրատարակիչ Արմեն Կարապետյանն ու նկարիչ Լևոն Աբրահամյանը:

Երեխաները նախ դիտեցին «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» հեքիաթի  բեմադրությունը՝Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի թատերական ստուդիայի երեխաների  կատարմամբ, ապա լսեցին հրատարակիչներին, ծանոթացան և ձեռք բերեցին գիրքը ու  վարպետության դաս առան Լևոն Աբրահամյանից՝ծեփելով հեքիաթի հերոսներին: Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաներն էլ  Հսկայի և մյուս հերոսների նկարները նվիրեցին հյուրերին:

«Հսկան , որը երազում էր ջութակ նվագել» հեքիաթը  գրվել է  համանուն  մուլտֆիլմի մոտիվներով: Բացելով գիրքը, երեխաները հայնտվում են իսկական պլաստիլինե աշխարհում: Գունագեղ հեքիաթը տատիկի հիշողությունների, հսկայի երազանքի և երաժշտության մասին է՝ պարուրված տատիկի թխած գաթայի, ընկույզի, արևի տակ չորացրած խնձորների անուշ բույրով: Այն  ճանաչված գրող Նարինե Աբգարյանի առաջին հայերեն գիրքն է:  

Վերջին հայտարարություններ