Ընտրացանկ
Ազդագիր
Շուշին՝ ինֆոգրաֆիկայով

Մայիսի 9-ին «Թումո» ստեղծարար  տեխնոլոգիաների կենտրոնում  տեղի է ունեցել ինֆոգրաֆիկական աշխատանքների շնորհանդես: ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության  առաջարկությամբ կենտրոնի սաները եռատոնին ընդառաջ  ձեռնամուխ են եղել ներկայացնելու Շուշիի պատմությունն ինֆոգրաֆիկայի միջոցով:  Առաջարկվել է 8 թեմա՝Շուշիի կրթությունը 19-րդ դարում, Շուշիի ժողովրդագրությունը, տպագրությունը, հոգևոր կյանքը, ջրային համակարգը, զբոսաշրջային հնարավորություններն ու Շուշիի ազատագրումը՝քարտեզագրությամբ:

ԱՀ  մշակույթի և երիտասարդության նախարարի խոսքով  մտահղացման նպատակը Շուշիի մասին  ճշգրիտ  ինֆորմացիայի հավաքագրումն է՝հաշվի առնելով այն հանգամանքը , որ շատ դեպքերում այդ տեղեկությունները  հակասական են: «Վաղվա սերունդը պետք է հասկանա, թե ինչ է Շուշին: Մենք միայն Շուշիի ազատագրումով չպետք է հպարտանանք, այլ պետք է գիտակցենք, թե ինչպիսի ժառանգությունն ենք ստացել»,-ասել է Նարինե Աղաբալյանը: «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների Ստեփանակերտի կենտրոնի տնօրեն Կորյուն Խաչատուրյանի խոսքով  երեխաները մեծ աշխատանք են կատարել շատ սեղմ ժամկետներում՝ընդամենը 10 օրում:  Իսկ Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը համոզված է, որ 12 սաների աշխատանքները պատշաճ գիտական ուսումնասիրություններ կարելի է համարել:

Աշխատանքները  շարունակվելու  են: Շնորհանդեսի ընթացքում առաջած հարցերին կենտրոնի սաները պատասխանելու են առաջիկայում: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...