Ընտրացանկ
Ազդագիր
Տոնական Արցախ

Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 72-րդ, ՊԲ կազմավորման և Շուշիի ազատագրման  25-րդ տարեդարձի  տոնակատարության շրջանակներում  տեղի են ունեցել հետևյալ միջոցառումները.

Մայիսի 8-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պարային ֆլեշմոբ են կազմակերպել երիտասարդները:  Ստեփանակերտի մշակութային օջախների սաները  համերգային տոնական ծրագիր են ներկայացրել Ստեփան Շահումյանի անվան պուրակում: 

Մայիսի 9-ի տոնական օրը մեկնարկել է Ս.Շահումյանի անվան պուրակում  փողային նվագախմբի համերգով: Վերածննդի հրապարակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր քայլերթին միացել են երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչները:  Շուշիում տանկ-հուշարձանին և Վ.Սարգսյանի հուշարձանին պսակադրությունից հետո տեղի է ունեցել «Արվեստների և Արհեստների քաղաք»  ցուցահանդես-տոնավաճառ և տոնական համերգ  Վ.Սարգսյանի անվան հրապարակում: 

Օրվա ընթացքում  մայրաքաղաքում կազմակերպվել են  համերգներ, ցուցահանդեսներ և մշակութաժամանցային մի շարք միջոցառումներ:

Տոնական օրվա օրվա վերջին ակորդը տրվել է երեկոյան ՝Վերածննդի հրապարակում կայացած համերգով և հրավառությամբ:  «Կյանք ու կռիվ»  խորագրի ներքո  կայացած համերգային ծրագիրը  ներկայացրել են  համանուն ֆիլմի դերասանները: Արցախի մշակույթի  գործիչներին միացել են  Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Իվետա Մուկուչյանը, Սևակ Խանաղյանը, «Կարեն-Սևակ»  Պրոդաքշնը, դհոլահար Էֆոն,  «Կարին» ավանդական երգ-պարի համույթը: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...