Ընտրացանկ
Ազդագիր
«Հերոսների հետքերով»՝քայլարշավ դեպի Շուշի

Մայիսի 8-ին  ԱՀ մշակույթի  և  երիտասարդության  հարցերի  ու  պաշտպանության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է դաս-արշավ՝նվիրված Շուշիի ազատագրման և ՊԲ կազմավորման 25-րդ տարեդարձին:

Հերոսների հետքերով շուրջ 300 երիտասարդներ Ստեփանակերտից դեպի Շուշի՝ 3 ուղղությամբ՝արևելյան՝Ասկերանի  շրջանի Շոշ գյուղի  ուղղությամբ, կենտրոնական՝Ստեփանակերտ-Շուշի մայրուղով և արևմտյան՝մայրաքաղաքի արվարձանային  Կրկժան թաղամասից  հասել են Շուշի:  Ուղղություններն ընտրվել են՝  ըստ Շուշիի ազատագրման մարտերի ժամանակ  ազատամարտիկների առաջխաղացման պլանի: Բերդ-ամրոցի ազատագրման  ռազմագործողության պլանը արշավի մասնակիցներին  է  ներկայացրել է  Շուշիի ազատագրման արևելյան ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանը:

Արդեն Շուշիում, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում երիտասարդները պարզել են Արցախի պետական դրոշը: Եկեղեցում օրհնություն ստանալուց և մոմավառությունից հետո  «Հերոսների հետքերով» արշավի մասնակիցները  շարժվել են դեպի  «Հունոտի կիրճ» արգելոցի Կատարոտ դաշտավայր, որտեղ կազմակերպվել են ավանդական խաղեր, ազգային երգ ու պար: Արշավը եզրափակվել է  Շուշիի կերպարվեստի պետական  թանգարան այցելությամբ:

Եռատոնին ընդառաջ, արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում նմանատիպ արշավ՝երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչների, ՊԲ  զինծառայողների մասնակցությամբ:

 

 

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...