Ընտրացանկ
Ազդագիր
«Изгнание.В никуда». Ստեփանակերտում կայացել է Աննա Աստվածատրյան-Տերկոտի գրքի շնորհանդեսը

Մայիսի 7-ին  ԱՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել   ամերիկաբնակ հասարակական գործիչ, գրող Աննա Աստվածատրյան-Տերկոտի  «Изгнание.В никуда» գրքի շնորհանդեսը:  

Գիրքը հայ ժողովրդի  ապրած ողբերգական իրադարձությունների մասին դեռահաս աղջկա հիշողությունների քրոնիկոն է՝ մի ընտանիքի պատմության պրիզմայով:  Գիրքը, որը կարելի է աքսորի պատմություն անվանել, պատմում է փոքրիկ աղջկա՝իր համար երբեմնի հարազատ Բաքվից   «տանջանքների քայլքի» մասին, որը ստիպեց նրան քաջության, ոգու տոկունության, հաստատակամության և հանդուգն անզիջում քայլերի դիմել:

«Աքսոր հայրենի օջախից դեպի հեռու օտար մի երկիր, որը հայրենիք դառնալ չի կարող: Իմ երջանկությունն ու հանգստությունը գտա օտարության մեջ, այլ ոչ՝ հարազատ Բաքվում, որն այդքան չարիք պատճառեց ինձ.ահա պարադոքսը»,- գիրքը ներկաներին ներկայացնելով ասել է  հեղինակը՝պատմության հերոսուհին: «Nowhere, a Story of Еxile» գրքի ռուսերեն տարբերակի խմբագիր Կարեն Զախարյանի համոզմամբ  այն  ճշգրիտ պատմություն է, շատերի համար՝ոչ հաճելի: Հեղինակն իր գրքում ներկայացրել է իրողություններն այնպես, ինչպես որ դրանք  եղել են իրականում:

  Ստեղծագործությունը  բացառիկ է նրանով,որ  Բաքվի ջարդերի մասին առաջին անգլերեն գիրքն է:  Իսկ ԱՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ  արդեն կա նաև ռուսերեն տարբերակը՝ «Изгнание.В никуда».

Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի և  եռրիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը բարձր գնահատելով  գրքի՝ տարբեր լեզուներով  հրատարակման  կարևորությունը նախ և առաջ մեր ժողովրդի պատմության այդ ցավալի  էջերը  միջազգային հանրությանը ներկայացնելու առումով, շնորհակալություն հայտնեց հեղինակին  գործադրած ջանքերի համար:

Այսօր Աննա Աստվածատրյան-Տերկոտը լայնածավալ գործունեություն է իրականացնում   Արցախի  անկախության ճանաչման ուղղությամբ: Հենց նրա   ջանքերով ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգներից հետո ԼՂՀ անկախությունը 2014 թվականին ճանաչեց նաև ԱՄՆ Մեյն նահանգը ճանաչեց:

 

Շնորհանդեսի ավարտին հեղինակը պատասխանեց նաև ներկաների հարցերին:

 

Վերջին հայտարարություններ