Ընտրացանկ
Ազդագիր
Արվեստը հանուն խաղաղության- Arts for Peace՝ համատեղ համերգ

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին մեկնարկած «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) միջազգային նախագիծը եզրափակվել է ապրիլի 30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած համատեղ համերգով: Լուկա Ֆերինիին (Իտալիա), Յոժե Կոտարին (Սլովենիա), Չրտոմիր Շիշկովիչին (Սլովենիա) միացել են արցախցի երիտասարդ տաղանդավոր երաժիշտները՝Արսեն Գրիգորյանը, Դիանա Մեսրոպյանը, Անահիտ Առուշանյանը, Մարիաննա Մարտիրոսյանը, Նոնա Հայրումյանը, Դավիթ Բախշիյանը:  Համաշխարհային դասական  երաժշտությունը  հանդիսատեսին է ներկայացվել  բարձր կատարողական  արվեստով:

«Արվեստը հանուն խաղաղության» նախագծի ղեկավար, իտալացի դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտ-կատարողների «Տնջրե» միջազգային փառատոնի, պաշտոնական նվագակցող (2013թ., 2015թ. ) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը, համերգի ավարտին դիմելով հանդիսատեսին, ասաց. « Նույնիսկ նախագծի անունը մեծ խորհուրդ . Արվեստը հանուն խաղաղության՝ArtsforPeace, ասել է թե՝ Արցախը հանուն խաղաղության՝ArtsakhforPeace: Մենք կանենք հնարավորը՝ արցախցիներին արվեստ և խաղաղություն բերելու  համար»:

Համերգին ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբայանը, ԱՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

Վերջին հայտարարություններ