Ընտրացանկ
Ազդագիր
Պարում է Արցախը

Ապրիլի 29-ին  ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա՝մշակույթի և երիտասարդության պալատում   տեղի է ունեցել պարային հանրապետական փառատոն ՝նվիրված պարի միջազգային օրվան:

Փառատոնին մասնակցել են  հանրապետության 18 համայնքների 26 պարախմբեր՝ շուրջ 350 մասնակիցներով:  Համույթները նեկայացրել են մեկ պար՝ իրենց ընտրությամբ և «Փափուռի», «Սասնա քոչարի», «Յարխուշտա», «Կարնո քոչարի» պարերը:

«Պարը  համախմբում է բոլորին, մեր միասնական ոգին է ցույց տալիս, և շատ կարևոր է, որ մատաղ սերունդը դաստիարակվի այդ ոգով: Որպես խրախուսում, բոլոր պարախմբերը հրավիրվելու են մայիսի 9-ի տոնական համերգին: Արցախում լուրջ նախադրյալներ կան պարարվեստի զարգացման համար, և այս  միջոցառումը շարունակական բնույթ է կրելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:  

Փառատոնի ընթացքին  հետևում էր նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Վերջին հայտարարություններ