Ընտրացանկ
Ազդագիր
Արվեստը հանուն խաղաղության- Arts for Peace

Ապրիլի 27-ին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Արցախում մեկնարկել է  «Արվեստը հանուն խաղաղության»  (Arts for Peace) միջազգային նախագիծը, որը կոչված է ընդլայնելու մշակութային կապերը, ամրապնդելու ունեցածը: Նախագծի շրջանակներում Արցախ են ժամանել ճանաչված երաժիշտներ Լուկա Ֆերինին՝Իտալիայից, Յոժե Կոտարն ու Չրտոմիր Շիշկովիչը՝Սլովենիայից և Սևակ Ավանեսյանը՝Բելգիայից:

Շուշիում հյուրընկալելով արվեստագետներին՝ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում նշել է, թե որքան կարևոր է մեկնարկող նախագիծը և, որ այն խաղաղությանն է նվիրված: «Բոլորս գիտենք, թե մեկ տարի առաջ ինչպիսի իրավիճակ էր Արցախում: Բոլորն ուզում էին օգնության ձեռք մեկնել, իսկ  այդ օրերին Սևակ Ավանեսյանի հետ խորհրդակցում էինք արցախցի երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու մասին: Նախագիծը հետաքրքիր է նաև նրանով, որ ապացուցում է՝յուրաքանչյուր-ոք գոնե մեկ անգամ լինելով Արցախում՝հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս երկիրը, ինչ ժողովուրդ է ապրում և ինչ արժեքներով: Նույնը եղավ Լուկա Ֆերինիի հետ, ով երրորդ անգամ մասնակցեց  պատանի երաժիշտ-կատարողների «Տնջրե» միջազգային փառատոնին և դարձավ Արցախի բարեկամը»,-մասնավորապես ասել է Նարինե Աղաբալյանը և նշել, որ այս ծրագրի շրջանակներում պարբերաբար Արցախ են գալու նոր արվեստագետներ, ովքեր հնարավորություն են տալու հաղորդակցվել իրենց արվեստի հետ: 

«Արվեստը հանուն խաղաղության» նախագծի գեղարվեստական ղեկավար, իտալացի դաշնակահար, դիրիժոր  Լուկա Ֆերինիի խոսքով՝ նոր նախագծով կփորձեն որևէ ներդրում ունենալ խաղաղության հաստատման և պահպանման  գործում, իսկ արվեստը լավագույն միջոցն է: 

Հանդիպմանը հաջորդեց նախագծի մեկնարկն ազդարարող համերգը՝Շուշիի կերպավեստի պետական թանգարանում: Երաժիշտների կատարմամբ հնչեցին հանրաճանաչ դասական ստեղծագործություններ: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...