Ընտրացանկ
Ազդագիր
Համերգ՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ
Ապրիլի 26-ին  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում համերգային ծրագրով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը՝գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Ստեղծվելով 1996թ.  Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը երաժշտական հանրության շրջանում՝ ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային բարձրաճաշակ կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Իր գործունեության ընթացքում երգչախումբը թողարկել է 10 ձայնասկավառակ: 
 
Համերգային ծրագրի  առաջին մասում Կոմիտասի ստեղծագործություններն էին, որոնք  տարածելու և հանրությանը ճանաչելի դարձնելու առաքելություն է ստանձնել երգչախումը:  Բարձր կատարողական արվեստով ու յուրահատուկ ոգով հնչեցին նաև  Վիլլի Վայների ստեղծագործությունները՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի մշակմամբ, ինչպես նաև ջազային ճանաչված ու սիրված երգեր: Մշակութային հանդիպումն ավարտվեց Կոմիտասի Ազգային օրհներգով՝երգչախմբի ու  հանդիսատեսի համատեղ կատարմամբ: 
Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և այլք: 
Երևանի պետական կամերային երգչախմբի արցախյան համերգը կայացավ ՀՀ մշակութի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: 
 
Վերջին հայտարարություններ