Ընտրացանկ
Ազդագիր
«Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկ

 

Արվեստը հանուն խաղաղության

 Արցախը բաց է բոլոր նրանց համար, ովքեր գալիս են արարելու:

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկի մասին:

Նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի  դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը:

Ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 27-ին ժամը 17:00-ին Շուշիում՝  Լուկա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ համերգով:

Ապրիլի 30-ին` ժամը 19:00-ին  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում  կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ  երաժիշտները: Համերգներին կներկայացվեն հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործություններ:

Նախագծի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 097 24 15 45 հեռախոսահամարով:

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...