Ընտրացանկ
Ազդագիր
«Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրասման դասընթացներ՝ Ստեփանակերտում

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարաությունը, կարևորելով երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության խթանումը, «Երիտասարդության ինքնիրացման և զարգացման պայմանների ապահովում» ծրագիրի շրջանակներում ս.թ մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց՝ «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով:

Ծրագիրը նպատակ ուներ նպաստել երիտասարդության շրջանում զբաղվածության խնդրի կարգավորմանը, ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը համայնքների զարգացման գործում:

Դասընթացը վարել է ՀՀ-ից հրավիրված դասընթացավար,  «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր, հնէաբան Ռոբերտ Ղուկասյանը: Դասընթացին մասնակցել են  18-30 տարեկան 44  անձ:

Եռօրյա դասընթացի ժամանակ ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նաև ներկայացնել  իրենց կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկել դրանք, ստուգել տվյալ ծրագրի իրատեսական լինելը և այլն:

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...