Ընտրացանկ
Ազդագիր
Հեռանկարում Արցախ-Բելգիա մշակութային կապերի խորացումն է

Մարտի 20-ին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է Եվրոպայի Հայ դատի նախաձեռնությամբ Արցախ ժամանած Բելգիայի Թագավարության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆի, Էմանուել դե Բոկի և Պիեռ Կոմպանիի հետ: Հանդիպմանն արծարծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:Նարինե Աղաբալյանը ներկայացրել է այն բոլոր խոչընդոտները, որ ստեղծում է Ադրբեջանը Արցախի մշակութային ձեռնարկների իրականացման ճանապարհին: Իրենց հերթին խորհրդարանականները համոզմունք են հայտնել. «Ձեր պայքարն արժանի է մեր աջակցությանը, որովհետև պայքար է իրական արժեքների համար: Մենք տեսանք Արցախի հարուստ մշակույթը»: Հյուրերը պատրասատակամություն են հայտնել աջակցել Արցախի և Բելգիայի միջև մշակութային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը: «Մենք վերադառնում ենք Բելգիա կոնկրետ առաջարկներով. մասնավորապես՝ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակութային կապեր հաստատելու ուղղությամբ ենք աշխատելու»,- վստահեցրել են բելգիացի խորհրդարանականները:

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...