Ընտրացանկ
Ազդագիր
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացումն՝ արցախյան բեմին

Մարտի 17-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդես է եկել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը՝ «44 աստիճանի վրա» ներկայացմամբ: Ողջունելով արցախցի թատերասեր հասարակությանը՝ Համազգային թատրոնի գլխավոր տնօրեն Վարդան Մկրտչյանն ասել է. «Հոգիս փառավորվում է՝տեսնելով Արցախում այսքան հանդիսատես: Արցախը մեր տունն է, և մենք նորից այստեղ ենք՝մեր տանը, այս անգամ արդեն նոր հյուրախաղերով: Ամեն անգամ, երբ գալիս ենք Արցախ, նոր լիցք ենք առնում, հանդես գալիս նոր գաղափարներով ու ծրագրերով: Իրականում այս ներկայացումն արցախցիների մասին է, սահմանում ապրող, արարող մարդկանց մասին: Սահմանը պահելը միայն այստեղ ապրող մարդկանց խնդիրը չէ, այլ նաև՝ մեր. մենք էլ արվեստի միջոցով ենք փորձում ուժ և ոգևորություն հաղորդել նրանց»,-ավելացնելով, որ Արցախում կրկին հանդես կգան նոյեմբերի վերջին: «44 աստիճանի վրա» ներկայացումը հյուղակում ապրող հայրենադարձ Մգրոյի և նրա կնոջ Սիրանույշի մասին է, ովքեր հանուն հայրենիքի հրաժարվել են ամերիկյան բարեկեցիկ կյանքից և վերադարձել հայրենիք (դերերում՝Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Կարեն Խաչատրյան, բեմադրիչ՝Զոհրապ Բեկ-Գասպարյան): Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ու Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հյուրախաղերով եղել է նաև Քարվաճառում, Մարտակերտում և Մարտունիում:

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...