Ընտրացանկ
Ազդագիր
Սպարտակ Ղարաբաղցյանի «Արևի բնակավայրը» գիրքը ներկայացվեց արցախցի ընթերցողին

 Մարտի 16-ին Շուշիի  «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացավ լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի  «Արևի բնակավայրը» գրքի շնորհանդեսը: Ջերմ և անմիջական մթնոլորտում անկեղծ զրույց ծավալվեց հեղինակի և ընթերցողների միջև: Իրենց հիշողություններով կիսվեցին Սպարտակ Ղարաբաղցյանի գրչակից ընկերները՝Վարդգես Բաղրյանը, Միքայել Հաջյանը և Ռոբերտ Եսայանը:

Արմատներով շուշեցի գրողը խոստովանեց, որ իր համար Շուշին Աստծո ծնկին նստած քաղաք է, այն հայերի Երուսաղեմն է և հայոց հինավուրց մայրաքաղաքում ոչ միայն հուշեր են արթնանում, այլ նաև քուն մտած երազանքներ:

 Երեկոյի ավարտին ցուցադրվեց  մի հատված Սպարտակ Ղարաբաղցյանի «21-րդ դարի վանդալները» փաստավավերագրական ֆիլմից:

Միջոցառումը տեղի է ունեցել Շուշիի  «Նարեկացի» արվեստի կենտրոնի և ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Երեկոյին ներկա էր նաև ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

 Հ.ԳՍպարտակ Սերգոյի Ղարաբաղցյան ( 1951 , հոկտեմբերի 3) Երևան, հայ լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ։

1973 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Աշխատել է հանրապետության միջնակարգ դպրոցներում, Սփյուռքահայության հետ մշակութային կապերի, մամուլի կոմիտեներում, թղթակցել , «Նորք», « Սովետական Հայաստան»  հանդեսներին: Նրա սցենարներով նկարահանվել են բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմեր՝«Երախտիքի արահետ», «Անապատի չլռող արձագանքները»,«Ծննդավայր», «Երեք Խնձորեսկ»,«21-րդ դարի վանդալները», «Վանդալիզմ» «Մոմիկ»,«Թորոս Ռոսլին»,«Հայն ու հեծանիվը»,«Վկայարան»:

 1992-1994 թթ. զբաղեցրել է ՀՀ Սպայի տան պետի պաշտոնը, 1997 թվականից ՀՀ  մշակույթի,երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետի, ապա նախարարի խորհրդականի պաշտոնները, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմկոմիտեի նախագահի պաշտոնը: Դասավանդում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային լրագրության ֆակուլտետում։

 «Ուր գնում եմ Հայաստանը հետս է», «Հարցազրույցներ, պատմվածքներ» գրքերի հեղինակն է:  

 

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...
  • 03 Ապրիլ 2017
    Հարգելի հայրենակիցներ Մայիսյան Եռատոնին ընդառաջ Արցախի Հանրապետության...
  • 22 Մարտ 2017
    ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ, ոչ...
  • 04 Մարտ 2017
    ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,կարևորելով...
  • 24 Օգոստոս 2016
    Սիրելի հայրենակիցներ,ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր՝2016-2017 ուսումնական...