Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում նշվել է Սուրբ Սարգսի տոնը

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Սուրբ Սարգիս զորավարի տոնին:

Միջոցառման ընթացքում Ս. Սարգսի կերպարը խորհրդանշող հերոսը շրջել է ճերմակ նժույգով: Համերգային ծրագրով հանդես են եկել «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը, «Արցախի ձայն» ստեղծագործական խմբի, Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Շուշիի ՄՊՍԿ, Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան սաները՝ ներկայացնելով ազգագրական և արտասահմանյան երգեր, պարեր ու խաղեր:

Միջոցառմանը անց են կացվել  տարբեր մրցույթներ, այդ թվում` սիրո յուրահատուկ խոստովանության մրցույթ, որոնց հաղթողներին տրվել են նվերներ:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանի համոզմամբ շատ կարևոր է, որպեսզի հայ քրիստոնյա երիտասարդները ճանաչեն իրենց ինքնությունը, եկեղեցին ու նրա սրբերին և տուրք չտան այնպիսի տոներին,  որոնց երևույթը խորթ է մեր ազգային դիմագծին՝ որպես օրինակ նշելով հայ եկեղեցու կանոնակարգության մեջ տեղ չունեցող Վալենտինի տոնը։

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցներ, մայրաքաղաքի բնակիչներ, հյուրեր և զինծառայողներ:

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...