Ընտրացանկ
Ազդագիր
Արցախ եկել են, այսօր էլ այստեղ են ու էլի կգան

Հանդիսատեսի դատին հանձնվեց գերմանացի մնջախաղաց Արթուր Բլոխի` Արցախում՝ եռամսյա  աշխատանքի արդյունքը: Փետրվարի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում ցուցադրվեց Արթուր Բլոխի և Գենադի Առուշանյանի համատեղ բեմադրած  «Դոն Քիշոտ»  մնջախաղային ներկայացումը: Առաջին անգամ բեմում  էին նաև խուլ ու համր դերասաններ՝ սիրողական էտյուդային ներկայացումներով:

Ծրագիրն իրականացել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու Երևանի պետական մնջախաղի թատրոնի աջակցությամբ:

 «Եկա Երևան, հանդիպեցի մնջախաղաց Ժիրայր Դադասյանին, ասաց, որ Արցախում 3 ամիս խուլերի հետ աշխատելու հնարավորություն կա: Համաձայնեցի, որովհետև միշտ էլ հետաքրքրված էի Արցախով: Արդյունքից ավելի քան գոհ եմ: Հետաքրքիր է տեսնել մարդու աստիճանական փոփոխությունն ու ժայթքումը՝ բեմին»,-խոստովանել է  գերմանացի մնջախաղացը:

Ներկայացումը դիտելու ևս մեկ հնարավորություն կընձեռվի փետրվարի 11-ին, Շուշիում՝ «Նարեկացի»  արվեստի  միությունում:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...