Ընտրացանկ
Ազդագիր
Համագործակցությունը Թեհրանի «Զարթօնք» և «Սիփան» պարային համույթների հետ շարունակվելու է
Հունվարի 31-ին Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հյուրընկալել է Թեհրանի «Զարթօնք» և «Սիփան »պարային համույթների գեղարվեստական ղեկավար Լորեթա Ավեդիսյանին և համույթի ծնողական խորհրդի անդամներ՝ Արթին Մուրադյանին, Ալֆրեդ և Ռոբերտ Շահնազարյաններին, Վահիկ Ասատրյանին ու  Անտոն Տեր-Հովհաննիսյանին:
Հյուրերն Արցախ են այցելել ՊԲ-ին նվիրատվություն անելու նպատակով: Նվիրահավաքը տեղի էր ունեցել Թեհրանում «Զարթօնք» պարային համույթի մասնակցությամբ և Գերաշնորհ Սրբազան հայր Սեփուհ Սարգսյանի օրհնությամբ  ու առաջնորդությամբ: 
Ողջունելով ներկաներին՝ Նարինե Աղաբալյանն ասաց, որ «Զարթօնք»-ի հետ համագործակցությունից  ջերմ հուշեր  են մնացել, շեշտեց  հետագա համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ ինչպես Թեհրանի հայկական մշակութային կոլեկտիվների, այնպես էլ պարսիկ մշակութային գործիչների հետ:
 Երկուստեք կարևորվեցին  նաև փոխայցելությունները: 
Թեհրանի «Զարթօնք» և  «Սիփան» պարախմբեր հաճախում են շուրջ 890  սաներ,  այդ թվում՝ պարսիկ երեխաներ: 
 
Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...
  • 03 Ապրիլ 2017
    Հարգելի հայրենակիցներ Մայիսյան Եռատոնին ընդառաջ Արցախի Հանրապետության...
  • 22 Մարտ 2017
    ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ, ոչ...
  • 04 Մարտ 2017
    ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,կարևորելով...
  • 24 Օգոստոս 2016
    Սիրելի հայրենակիցներ,ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր՝2016-2017 ուսումնական...