Ընտրացանկ
Ազդագիր
Ուխտագնացություն՝ նվիրված Քարին տակի հերոսամարտի 25-ամյակին

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, հունվարի 26-ին, մի խումբ երիտասարդների ներգարվմամբ կազմակերպվել է ուխտագնացություն՝ նվիրված Քարին տակի հերոսամարտի 25-րդ տարեդարձին:

Նախ, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կազմակերպվել է ոգեկոչման արարողություն, ապա ուխտագնացության մասնակիցները Շուշիից քայլերթով շարժվել են դեպի Քարին տակ գյուղ: Այդ ընթացքում երթի մասնակիցներին ԼՂՀ ՊԲ ԱՀՏԱ բաժնի մշակութալուսավորչական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է դրվագներ Քարին տակի հերոսամարտից, որից հետո նրանք հարգանքի տուրք են մատուցել հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին և ծաղկեպսակ են դրել նրանց հուշարձանին, մասնակցել  հուշ-ցերեկույթ:

Ուխտագնացություն վերջում երիտասարդները շուրջպար են բռնել:

Վերջին հայտարարություններ