Ընտրացանկ
Ազդագիր
ՀՀ մշակույթի գործիչները`Շուշիում

Դեկտեմբերի 11-ին Արցախ ժամանած ՀՀ մշակույթի գործիչները հյուրընկալվել են  ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարարությունում: Ողջունելով հյուրերին` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ուրախությամբ  փաստել է արվեստագետների`նման կազմի ներկայությունը Շուշիում և ավելացրել. « Կար ժամանակ, որ հենց Շուշիում էր կենտրոնացած մեր ստեղծագործական ողջ միտքն ու մտավոր ներուժը: Բերդաքաղաքը, կարծես, իր հուշերում և ավերակներում դեռ պահում է Լեոյի, Մուրացանի, Հակոբ Գյուրջյանի, Դանիել Ղազարյանի, Ստեփան Աղաջանյանի և մեր մյուս մեծերի շունչն ու ոգին: Եվ, իհարկե, կային ժամանակներ, որ այդ թվով արվեստագետների համատեղ ներկայությունը մշակութային Շուշիում, սովորական երևույթ էր: Հույսով եմ, որ դեռ կվերադառնան այդ ժամանակները»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման գործում ՀՀ արվեստագետներից սպասվող ակնկալիքներին: Նարինե Աղաբալյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ նման հանդիպումները շարունակական են լինելու  և, որ արվեստագետներից յուրաքանչյուրն արդեն նախանշել է,թե ինչպես կարող է  իր  մասնագիտական կարողություններով նպաստել մատնանշված խնդիրների լուծմանը: 

Արվեստագետների օրը Շուշիում շարունակվել է Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի,  Գորգերի և Կերպարվեստի թանգարաններ, պարսկական Վերին Մզկիթ այցելությամբ: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...