Ընտրացանկ
Ազդագիր
«Օզում ը՞ս հըղետ միշտ կանաչ ինի: Օզում ը՞ս ամբարըտ միշտ լիգյն ինի: Օզում ը՞ս հաջողակ ինիս»`Առաջնորդության դպրոցը նոր ճանապարհներ է առաջարկում

Նոյեմբերի 24-25-ը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում երկօրյա դասընթաց-սեմինար են անցկացրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի փորձագետներ՝ Արտակ Ալոյանն ու Էդմոնդ Ղուլյանը:

«Օզում ը՞ս հըղետ միշտ կանաչ ինի: Օզում ը՞ս ամբարըտ միշտ լիգյն ինի: Օզում ը՞ս հաջողակ ինիս» կարգախոսով դասընթացներին ընդգրկվել են 16-30 տարեկան մոտ 40 երիտասարդներ:  Առաջնորդություն, մոտիվացիա և հզորացում, ժամանակի կառավարում, բանակցություններ վարելու հմտություններ, թիմային կառավարում, գաղափարների տարբերություն և մի  շարք այլ  թեմաներով են   ծավալվել սեմինարները: Դասընթացավարները դրանք մատուցել են պարզ ու մատչելի՝ ինտերակտիվ ու գործնական աշխատանքներով: Մասնակիցներին  տրվել է նախագծերի առաջարկման հնարավորություն: Երիտասարդների գաղափարները ծառայությունների մատուցման, փոքր բիզնեսի, ուսումնական գործընթացի մասին էին:

Փորձագետների կարծիքով  մասնագիտական աճ կարող են ապահովել նաև նման միջոցառումները, որոնք պետք է շարունակական լինեն: 

Վերջին հայտարարություններ