Ընտրացանկ
Ազդագիր
Մեթոդական աջակցություն Արցախի հասարակական կազմակերպություններին և երիտասարդներին

2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում նոյեմբերի 21-23-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվել է «Մեթոդական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և երիտասարդներին» ծրագիրը, որին մասնակցել են Արցախի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների 26 ուսանողներ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է դասընթաց և հանդիպում  Գյումրիում գործող ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների հետ՝ գործընկերային կապերի հաստատման և հետագա համագործակցության խթանման համար:

Ծրագրի նպատակը Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության ոլորտի համապատասխան աշխատակիցներին, Արցախում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին, ուսանողական խորհուրդների անդամներին, երիտասարդներին մեթոդական, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, նրանց գործունեության խթանումը, կարողությունների և հմտությունների զարգացումն է:

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...