Ընտրացանկ
Ազդագիր
Նարինե Աղաբալյանը հյուրընկալել է Արցախ ժամանած հանրաճանաչ ջազմենների

Նոյեմբերի 12-ին Արցախի Հանրապետության  մշակույթի  և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հյուրընկալել է համերգային ծրագրով Արցախ ժամանած մի խումբ հանրաճանաչ ջազմենների՝Արտյոմ Լալայանին, Սերգեյ Մանուկյանին, Ֆորշին, Մհեր Համբարձումյանին:

Նախարարը  ողջունեց երաժիշտների նման նախաձեռնությունները՝շեշտելով, որ դրանք մեծապես նպաստում են Արցախի մշակութային կյանքի աշխուժացմանը: Նարինե Աղաբալյանը հյուրերին ներկայացրեց այն բոլոր նախագծերը, որ իրականացվում են Արցախում,մասնավորպես՝ փողային գործիքների զարգացման, պատանիների երաժշտական կրթության, ջազի զարգացման ուղղությամբ:

Հյուրերն իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին աջակցել տարբեր նախագծերի  և  կազմակերպել նորերը: Հանդիպման ավարտին երաժիշտներն Արցախը խորհրդանշող նվերներ ստացան:

Նույն օրը  ԼՂՀ մշակույթի և  երիտասարդության պալատում տեղի ունեցավ համերգ՝հանրահայտ  ջազմենների,Արցախի "Վարարակն" պետական երգչախմբի և ջազ նվագախմբի  մասնակցությամբ: Նախաձեռնությունը մեր հայրենակից, ճանաչված ջազմեն Արտյոմ Լալայինն է, ով պարբերաբար հանդես է գալիս նման ձեռնարկներով: Համերգի պատվավոր հյուրն էր  ռուսահայ ջազ և սոուլ վոկալիստ, երգահան և երաժիշտ  Սերգեյ Մանուկյանը, ով ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, համագործակցում՝ Կարլոս Սանտանայի, Հերբի Հենկոկի և այլոց հետ: 1994-ին ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ջազ երաժիշտ, արժանացել՝ «Օվացիա» մրցանակին: Համերգին ներկա էին  նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...