Ընտրացանկ
Ազդագիր
Ռուսալեզու ժամանակակից գրականության բեսթսելլերների հեղինակ Նարինե Աբգարյանն Արցախում է ՝ իր պապերի հայրենիքում

Նոյեմբերի 8-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի նախաձեռնությամբ ռուս ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչ, արձակագիր Նարինե Աբգարյանին հյուրընկալել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ողջունելով հյուրին՝խորհրդարանի նախագահը կարևորել է հայանպաստ այն աշխատանքը ,որ գրողը կատարում է արտերկրում ու շնորհավորել նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած «Ясная Поляна»  գրական մրցանակաբաշխության «21-րդ դար» անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ:

 ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, անդրադառնալով Նարինե Աբգարյանի ստեղծագործություներին, նշեց, որ այդ պատմությունները հետաքրքիր են հատկապես իր սերնդակիցների համար, քանի որ դրանցում արտացոլված է իրենց մանկությունը, որը վերապրելու հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դրվագ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է՝նոր նյութերի հավաքագրման համար և, որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ:«Ստեղծագործելու համար Արցախից եմ զորություն և ուժ ստանում»,-անկեղծացել է  հեղինակը:

Քննարկվել են նաև Նարինե Աբգարյանի գրքերի՝ հայրենիքում և աշխարհի հայաշատ վայրերում տարածման ու հանրայնացման հարցերը:

Հ.Գ Հայկական արմատներով ռուս գրող,բլոգեր  Նարինե Աբգարյանը ծնվել է Հայաստանում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: 1993 թվականից ապրում է Մոսկվայում: Նրա մուտքը ռուսական գրականություն ապահովեց իր կենսագրականը՝«Մանունյա»-ն , որով էլ դարձավ  Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝«Տարվա ձեռագրի» դափնեկիր՝ «Լեզու» անվանակարգում: 2011 թվականին  եղել է  «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում:  2013-ին արժանացել է  «BABY-HOC» ( նոր ռուսական բանահյուսություն )մրցանակին, իսկ նրա «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով» -ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը: Մեկ տարի անց ՝2014 թվականին նրա «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» հեքիաթը  «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է  լավագույն մանկական գիրք: 2014 թվականին հրատարկվել է  «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են»  վեպը, նույն թվականին, Վալենտինա Պոստիկովի համահեղինակությամբ՝ «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը: 2015 թվականին լույս է տեսել  «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:«Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի համար վերջերս մեր հանրաճանաչ հայրենակիցն արժանացել է «Ясная Поляна»  գրական մրցանակին, որի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին երկու հաղթող է ընտրել « 21-րդ դար» անվանակարգում: 2016-ի դափնեկիներն են դարձել Նարինե Աբգարյանն ու Ալեքսանդր Գրիգորենկոն:

 

 

 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...