Ընտրացանկ
Ազդագիր
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հյուրընկալել է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարին

Նոյեմբերի 5-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Շուշիում հյուրընկալել է ՀՀ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ Արցախում կկազմակերպվեն ՀՀ թանգարաններում, պետական արխիվներում, գիտական և մշակութային կազմակերպություններում   պահպանվող Արցախին և, հատկապես Շուշիին վերաբերող պատմամշակութային ժառանգության վերաբերյալ թանգարանային նմուշների, տեղեկատվական և այլ նյութերի ժամանակավոր ցուցադրություններ , ինչպես նաև այդ ցուցանմուշների թվայնացված տարբերակների , կամ դրանք թվայնացնելու թույլտվություն կտրամադրվի  Արցախի գործընկեր կառույցին, կլինեն  թանգարանային ֆոնդերի համատեղ ցուցադրություններ ցուցադրությունների փոխանակումներ: Ընդունելով Նարինե Աղաբալյանի առաջարկները՝ Արմեն Ամիրյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նաև  թանգարանային ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ԼՂՀ  արվեստի և երաժշտական դպրոցներին մեթոդական օգնության տրամադրման, Հայաստանում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին արցախցի դասատուների ներգրավման, ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի շրջանակներում Արցախում պարբերաբար դասընթացների կազմակերպման հարցերում: Հետագա աշխատանքներն ուղղված են լինելու նաև ՀՀ և ԼՂՀ մշակութային կոլեկտիվների համագործակցության խթանմանը, փորձի փոխանակման միջոցառումների, թատերահամերգային կազմակերպությունների համատեղ բեմականացումների իրականացմանը: Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարը ծանոթացավ նաև  Վարպետաց տան գործունեությանը: 

Վերջին հայտարարություններ