Ընտրացանկ
Ազդագիր
Գրադարանավարի օրն Արցախում

 Հոկտեմբերի 7-ին, «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, շրջվարչակազմերի ու Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարաններում կազմակերպվել են «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագրով բազմաբնույթ միջոցառումներ:

 2004 թվականից  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  որոշմամբ          հոկտեմբերի 7-ը   նշվում    է    «Գրադարանավարի   օր»,    իսկ  Արցախում՝  2009  թվականից:

ՀՀ  մշակույթի  նախարարությունը կարևորելով  գրադարանների  դերը  հասարակության   կյանքում, «Գրադարանավարի  օրվա»  կապակցությամբ  անցկացնում   է   «Դարձիր   գրադարանի   բարեկամ»   խորագրով   ծրագիրը,   որին   այս   տարի   միացել   է  նաև   ԼՂՀ  մշակույթի   և   երիտասարդության  հարցերի  նախարարությունը:

 Ծրագրի  նպատակն  է  ընդգծել  գրքի,  գիտելիքի,  գրադարանների  դերը,   ընթերցանության  կարևորությունն  արդի   տեխնոլոգիաների   ժամանակաշրջանում,   ինչպես  նաև  նպաստել  սահմանամերձ   համայնքային   և   զորամասերի   գրադարանները   գրքային   հավաքածուներով   համալրելու  գործին՝  տրամադրելով  հայ  և համաշխարհային դասական   (թարգմանական),   ժամանակակից,   պատմական,   հանրամատչելի գրականություն:  

 «Դարձիր  գրադարանի  բարեկամ»  ծրագիրն  այս  տարի  նվիրվում  է Հ Հ  և  ԼՂՀ  անկախության  25-ամյակին:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...